Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու անդամի մանդատը վայր դնելով՝ չեմ դադարեցնում պայքարը. Դուստրիկ Մխիթարյան

Հոկտեմբեր 10,2023 14:59

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դուստրիկ Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես վայր եմ դնում Երևանի ավագանու մանդատս (օրենքը թույլ չէր տալիս դա անել ավելի վաղ)

Հարգելի երևանցիներ,
սիրելի արաբկիրցիներ,
առաջադրվելով «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով Երեւանի ավագանու անդամի թեկնածու ես անկեղծորեն հավատում էի, որ այդ գործընթացը կնպաստի այն նպատակի իրականացման մոտեցմանը, այն է` Արցախի և Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության պահպանմանը, այս թուրքաբարո իշխանությունից օր առաջ ազատվելու միջոցով։

Ես չեմ հաշտվում Արցախի կորստի հետ, կարծում եմ, հուսով եմ՝ Արցախի էջը փակված չէ։ Պայքարը շարունակվում է։

Ես կարևորում եմ Երևանի կենցաղային խնդիրների լուծումը, բայց եթե այն դառնալու է Էրիվան, արդեն կարևոր չէ։

ՔՊ-ի վերարտադրվելը բարդացնում է դրված նպատակին հասնելու գործընթացը։

Մանդատը դնելով, չեմ դադարեցնում պայքարը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր քվեարկեցին հանուն հայրենիքի ապագա գոյության և զարգացման ։

Այս ամենից հետո միակ սփոփանքս լավագույն ընկերներ ձեռք բերելն է։

Հուսով եմ իրենք էլ ինձ կհամարեն իրենց հետագա պայքարի և շփումների ընկերներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031