Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահները դիտակետ են փակել Մարտակերտի շրջանում

Հոկտեմբեր 10,2023 20:44 Share
Աջակցեք aravot.am-ին

aysor.am. ՌԴ պաշտպանության նախարարությունն Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահները Մարտակերտի շրջանում մեկ դիտակետ են փակել։ «Դիտակետերի օպտիմալացման նպատակով Մարտակերտի շրջանում փակվել է մեկ հենակետ»,- նշված է ՊՆ-ի տեղեկագրամյան ալիքում։

ՌԴ ՊՆ հայտնել է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում․ «Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: