Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը ձախողել է ոստիկանության բարեփոխումները». ՀՔԱՎ-ը ներկայացրել է ՀՀ-ում խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովման մարտահրավերները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մարդկային չափորոշիչների տարեկան հանդիպմանը

Հոկտեմբեր 16,2023 14:53

2023-ի հոկտեմբերին Վարշավայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովին ՀՔԱՎ-ի ներկայացուցիչ Օֆելյա Զալյանը ներկայացրել է Հայաստանում Խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի ապահովման ներքին ու արտաքին մարտահրավերները։

Թեմայի շրջանակում Օֆելյան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 120 000 բնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությանը, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի շարունակական պրակտիկային։

Ելույթից մի հատված՝ ստորև

2022թ․ դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի հետ կապող միակ երթուղին` Լաչինի միջանցքը արգելափակվեց Ադրբեջանի կառավարության կողմից աջակցվող կեղծ էկոակտիվիստների կողմից, որին հաջորդեց ադրբեջանական զինված ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և անցակետի տեղադրումը։ Շրջափակումը հանգեցրեց հումանիտար ճգնաժամի՝ արգելվեց սննդամթերքի, բժշկական պարագաների մուտքը Լեռային Ղարաբաղ։ 2022 թ․-ի մարտին Ադրբեջանի կողմից վնասվեց Լեռնային Ղարաբաղը գազամատակարարող միակ խողովակը՝ այդպիսով զրկելով բնակչության բնական գազի մատակարարումից։ Ղարաբաղի բնակչությունը հայտնվեց լիակատար մեկուսացման մեջ։ Խախտվեց բնակչության կյանքի, առողջության, կրթության, ազատ տեղաշարժի իրավունքները։ Շուրջ 120 000 անձ մատնվեց սովի։ Միջազգային դերակատարների կողմից ցավոք բավարար ջանքեր չգործադրվեցին, արդյունքում Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը հաջորդեց ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ «հակաահաբեկչական գործողության» անվան տակ 2023 սեպտեմբերի 19-ին սանձազերծված հարձակումը, որը խլեց բազմաթիվ անմեղ կյանքեր և առաջ բերեց զանգվածային ավերածություններ։ Օրերի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չունենալով անվտանգության որևէ երաշխիք, օրերի ընթացքում լքեց Արցախը առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ավելորդ է նշել հոգեբանական ճնշումները և ծաղրը ադրբեջանական բանակի կողմից բռնի տեղահանվող բնակչության նկատմամբ։

Արտաքին իրավիճակին զուգահեռ Հայաստանում բարդանում է նաև խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի ապահովման ներքին մարտահրավերները։ 

Ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքները հաճախ ուղեկցվում են ոստիկանների և ցուցարարների միջև առճակատումներով, ոստիկանության կողմից անհամաչափ և ոչ իրավաչափ ուժի  կիրառմամբ, ըստ էության իշխանությունը արդեն ձախողել է ոստիկանության բարեփոխումները: 2023-ին  արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման, անձի առողջությանը վնասելու աննախադեպ քանակի դեպքեր․ Հատկապես աննախադեպ էր փաստաբանների նկատմամբ  ոստիկանության ծառայողների կողմից բռնություն կիրառումը (2023թ․-ի առաջին կիսամյակում արձանագրվել է 3 փաստաբանի նկատմամբ բռնության դեպք):

Ներքին ու արտաքին այս մարտահրավերները փաստում են, որ

  • ԵԱՀԿ-ն պետք է անհապաղ իրականացնի փաստահավաք առաքելություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքների խախտումների արձանագրման նպատակով՝ գործի դնելով ԺՀՄԻԳ Մոսկովյան մեխանիզմը։
  • Միջազգային կառույցները և մասնավորապես ԵԱՀԿ-ն պետք է իրավական և քաղաքական գնահատական տան Ադրբեջանի կողմից մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումներին և չարաշահումներին, պատերազմական հանցագործություններին և մարդկության դեմ հանցագործություններին։
  • ԵԱՀԿ-ն պետք է շարունակի ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանում շարունակվեն իրավապահ մարմինների բարեփոխումները և պետությունը կառավարվի իրավունքի գերակայության վրա հիմնված մարմիններով և կարողանա արդյունավետ արձագանքել մարդու իրավունքների խախտումներին ու ապահովել խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը։
  • ՀՀ ոստիկանության կողմից կիրառված վատ վերաբերմունքի բոլոր փաստերով պետք է իրականացվի արդյունավետ և անհապաղ քննություն, բոլոր պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031