Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ու ՃՈ ոստիկանների միջեւ վիճաբանության, քաշքշուկի դեպք է գրանցվել

Հոկտեմբեր 17,2023 23:40

Aravot.am-ի տեղեկություններով՝ շաբաթներ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Արցախից բռնի տեղահանված քաղաքացու մասնակցությամբ:

ՀՀ մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել՝ պատմելով, որ Արցախից տեղահանված մի քաղաքացու եղբայր «Եռաբլուր» գնալիս իր «ՈՒԱԶ» ավտոմեքենան կայանել է Երևան-Արտաշատ ՃՈ հենակետում, որից հետո ճանապարհային ոստիկանները իրենց հենակետը լքելով մոտեցել են նշված մեքենային, փականը «քանդել», սրահը տակնուվրա արել: Ըստ այդ քաղաքացու՝ մեքենայի սրահում եղել է քաղաքացու ոսկեղենը և 500.000 դրամ, սակայն ճանապարհային ոստիկանների ստուգումից հետո նշված գումարը պակասել է:

Ըստ հաղորդման՝ մեքենայի տերերը ոստիկանության ծառայողներից պահանջել են ներկայանալ, սակայն ոստիկանները ագրեսիվ պահվածք են դրսեւորել, «արա»-ով խոսել, հարվածներ հասցրել մեքենայի տերերին:

Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ նշված մեքենան վարել, կայանել է ԼՂՀ, Մարտակերտի շրջանի, Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչ, որը հայտնել է, որ իր մեքենայից ոչինչ չի գողացվել, ինքը չի ունեցել 500.000 դրամ գումար, այլ 200.000 դրամ գումար, ինչպես նաեւ հայտնել է, որ ոստիկանության ծառայողներն իր մեքենայի սրահը տակնուվրա չեն արել: Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանների հետ վիճաբանություն է եղել, քաշքշել են իրենց, հարվածներ հասցրել: Ոստիկանների գործողությունների վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031