Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Նոյեմբեր 08,2023 15:55

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նոյեմբերի 8-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Հանդիպմանը մասնակցում էին Հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

ՀՌՀ  նախագահը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել Հանձնաժողովի ու ԵԽ համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Ներկայացրել է Հանձնաժողովի կազմը, ձևավորման կարգը, լիազորությունները:

Տ. Հակոբյանն ընդգծել է, որ Կարգավորող պետական մարմնի կողմից որդեգրած բարեփոխումների օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում ատելության խոսքի, բռնության կոչերի դեմ պայքարը, համացանցային տիրույթի տեսալսողական բովանդակության կանոնակարգումը, որտեղ, եվրոպական գործընկերները, վստահաբար, կարող են իրենց կարևոր մասնակցությունն ունենալ: Հայկական կողմը պատասխանել է համազեկուցողների հարցերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրության տիրույթում գտնվող այլ հարցեր:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930