Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մայիլյանը ծանոթացել է եղանակի տեսությանը ու տեսել, որ …«Արեւմտյան Ադրբեջանում» է

Նոյեմբեր 13,2023 18:55

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երբ փորձել է եղանակի տեսությանը ծանոթանալ, պարզվել է, որ Երեւանը «Արեւմտյան Ադրբեջանում» է: Аravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանից:

Աննա Մայիլյան

«Եղանակի տեսությունները տարբեր քարտեզների վրա են հիմնված, ես հիմա չգիտեմ, թե այս պարագայում ինչ ծրագրով են օգտվել, բայց պարբերաբար ադրբեջանցիներին հաջողվում է ինչ-որ մի բնակավայր, տարածք, մեծ քանակի դիմումներով ավտոմատացված համակարգին ստիպել անունը փոխել: Նման բաներ  հաջողվում է իրենց անել, եւ ինչ-որ ժամանակ անց, երբ բողոքներ են լինում, նորից փոփոխությունը շտկվում է»,-ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետը:

Սամվել Մարտիրոսյան

«Ադրբեջանցիները մի քանի հարյուր հոգով  ուղղորդված մտնում են, տալիս են խմբագրել ու առաջարկում են անունը փոխել: Սիստեմը ավտոմատացված փոխում է, հետո պետք է մտնել եւ հակառակը բողոքել:  Սա շարունակական պրոցես է: Նույն կերպ գուգլի քարտեզում «Զանգեզուրի միջանցք» էր հայտնվել:

Իրականում դա Հայաստանի եւ Իրանի  ամբողջ սահմանը չէր, ընդամենը մեկ կետ էին ավելացրել ու այդ կետի անունը դրել էին «Զանգեզուրի միջանցք»: Բայց նայողին թվում էր, թե սահմանն է այդպես վերանվանվել: Դա Հայաստանի դեմ ուղղորդված իրականացվող հոգեբանական պատերազմի մի մասն է»,-նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, լուծումներից մեկն այն է, որ մարդիկ անընդհատ դիտարկեն ու բողոքներ ներկայացնեն նման փոփոխությունների դեմ, բայց նրա ձեւակերպմամբ ամեն ինչ ավելի համակարգված կլինի, եթե պետական մոտեցում լինի. « Եթե պետական մակարդակով արվի, ամեն ինչ ավելի հեշտ կլինի, իսկ այսպես ամբողջ օրին ընկած ենք ամեն մի փոփոխության հետեւից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Տեր է պետք…

  2. Anonymous says:

    Դուք էլ նույն կերպ վարվեք, այդ ժամանակ նրանք պոչերը կհավաքեն

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930