Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել Դատախազության լիազորությունների էվոլյուցիան

Նոյեմբեր 20,2023 19:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ՄԱԿ հատուկ զեկուցողի մանդատի կարևորությունը և ընդգծել, որ համակարծիք է նրա՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ ֆորումի ժամանակ արված հայտարարության հետ, ըստ որի՝ պատերազմական հանցագործների հերոսացումը չի կարող համատեղվել ժողովրդավարական արժեքների հետ: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է պատերազմական հանցագործություններին պատշաճ անդրադառնալու, համարժեք գնահատական տալու և դրանց կանխարգելմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Հանրապետության գլխավոր դատախազը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել ՀՀ դատախազության լիազորությունների էվոլյուցիան, Դատախազության գործիքակազմը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, պետական (համայնքային) շահերի պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, խոշտանգումների կանխարգելմանն ու դրանց դեմ քրեաիրավական պայքարին և այլն:

Դատախազության լիազորությունների համատեքստում քննարկվել են նաև Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում հայեցակարգային փոփոխությունները, որոնց արդյունքում քրեական արդարադատությունը դարձել է ավելի տուժողակենտրոն:

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: