Լրահոս
Ո՞ւմ ճանապարհն է TRIPP-ը
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյանն՝ Արցախի մասին․ «Նրանք էլ այդ գիտակցությունն ունենային, ասեին՝ մենք մեր տներից դուրս չենք գալիս»․ «Հրապարակ»

Նոյեմբեր 22,2023 10:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։

– Լավ, գանք մեր ժամանակները, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ճակատագիրը, թողեցինք Արցախն Ադրբեջանին ու վե՞րջ։

– Չեմ կարծում, թե վերջ, միջազգային հանրությունը մարդու իրավունքների, ծննդավայրի, բնակավայրի նկատմամբ բավականին զգայուն է, բոլորն ասում են՝ պետք է վերադառնան ու անվտանգ ապրեն։

– Տեսնո՞ւմ եք նման նախադրյալներ։

– Ես ուրիշ բան եմ տեսնում, այդ կազմակերպչական համակարգը, որը պետք է․․․ վստահելի անձեր չկային, որ հասարակության վստահությունն ունենային, նրանք էլ այդ գիտակցությունն ունենային, ասեին՝ մենք մեր տներից դուրս չենք գալիս։

– Հասցրել էիք մի վիճակի, որ մարդկանց լինել-չլինելու հարցն էր` կկոտորվեին։

– Ես այդ կարծիքին չեմ։

– Այսինքն՝ արցախցիները պիտի մնայի՞ն Արցախում։

– Բացի դա, պետք է մնային եւ միավորվեին, բանակցեին, բայց դա չեղավ, որի համար շատ ցավում եմ։ Որովհետեւ այնտեղ մի արտահայտություն է եղել՝ ասել են կա՛մ Ջավախք ենք ունենալու, կա՛մ Նախիջեւան, Ջավախքը նորմալ հետները ապրել, ինտեգրվելն է, մյուսը՝ դատարկվելը։

– Ո՞վ է նման տարբերակ դրել, ուզում եք ասել` ԱՀ իշխանություննե՞րն են ընտրել Արցախի` Նախիջեւան դառնալու տարբերակը։

– Ես չգիտեմ՝ դա ընտրություն է եղել, թե անփութություն, անկազմակերպություն…

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930