Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջակցություն արցախցի վարպետներին». «Մենք ենք մեր սարերը» գործակալության նոր ծրագրի հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է

Նոյեմբեր 29,2023 10:57

 «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը մեկնարկում է «Աջակցություն արցախցի վարպետներին» ծրագիրը՝ նպատակ ունենալով աշխատանքի և զբաղվածության հարցում աջակցել Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած  արհեստավորներին և նրանց, ովքեր ցանկանում են նոր արհեստ սովորել:

Ծրագիրն ունենալու է երկու բաղադրիչ. առաջինը՝ ուսուցման և վերապատրաստման կազմակերպում այն անձանց համար, որոնք ցանկանում են մասնագիտանալ նոր արհեստում կամ հմտանալ արդեն ունեցած մասնագիտության մեջ և երկրորդը՝ աջակցություն վարպետներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ աշխատանքային գործիքներ:

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ամենահրատապ ու կենսական հարցերից մեկը զբաղվածության խնդիրն է: Շատերը չեն կարողանում աշխատել, քանի որ Արցախում են թողել իրենց գործիքներն ու սարքավորումները: Այս ծրագիրն ուղղված է ինչոր չափով այդ խնդիրը մեղմելուն:  Մեր գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը մշտապես գնահատել է վարպետների աշխատանքը, և անցած տարի հենց նրա նախաձեռնությամբ էր իրականացվում «Հայաստանի վարպետ» նախագիծը:  

Վարպետներին ու իրենց մասնագիտության մեջ հմտանալ ցանկացողերին խրախուսելը մեզ  համար նույնպես կարևոր ուղղություն է»,-ասում է գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:

Նոյեմբերի 28-ից մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը: Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել հայտը՝ հետևյալ հղումով: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 5-ը:

Հայտերի ուսումնասիրության արդյունքները հիմք կդառնան մասնագիտական ուսուցման ուղղությունների ընտրության եւ վարպետների աջակցության կազմակերպման համար:

«Մենք ենք մեր սարերը» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930