Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վանաձորում կայացավ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման հերթական միջոցառումը

Դեկտեմբեր 02,2023 15:24

Պարեկներ, ոստիկանական մեքենաներ, Ոստիկանության զորքերի նվագախումբ ու երգչախումբ։ Դեկտեմբերի 1-ին Վանաձորում կայացավ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման հերթական միջոցառումը։

Ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Ելութներ ունեցան ՆԳ նախարարն ու Լոռու մարզպետը։ Նրանք նշեցին, որ Պարեկային ծառայությունը կայացել է նաև Լոռու մարզում և այդ կապակցությամբ ընդգծեցին մասնավորապես կին պարեկների բարեխիղճ ծառայությունը։ ՆԳ նախարարն ու Լոռու մարզպետը կոչ արեցին կանանց՝ դիմել և իրենց ծառայությամբ ուժ լինել մեր երկրի համար։

Լոռու մարզի բնակիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու պարեկային ծառայության առանձնահատկություններին, օգտագործվող հատուկ միջոցներին, ծառայողական մեքենաներին։ Իսկ ովքեր ցանկանում էին դիմել ստորաբաժանումում ծառայելու համար՝ տեղում ներկայացրին դիմումներ։

Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը։ Նշենք, որ տեղերի գերակշիռ մասը նախատեսված է կանանց համար:

ՀՀ ՆԳՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031