Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վանաձորի նախկին քաղաքապետի ազատ արձակվելու կամ կալանքի տակ մնալու վերաբերյալ դատարանը որոշում կհրապարակի վաղը

Դեկտեմբեր 05,2023 20:33

Արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ այսօր պաշտպանական կողմը դատարանում միջնորդություն ներկայացրեց: Կալանքի տակ մնալը պաշտպանական կողմը համարեց ոչ իրավաչափ, ներկայացրեց  հիմնավորումներ: Դատարանը միջնորդության քննությունը համարեց ավարտված ու հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում ընդունելու, որը կհրապարակի դեկտեմբերի 6-ին:

Նիստի ավարտից հետո լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատարանից, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց, որ ուզում է ազատ արձակվել, կերեւա դատարանի որոշումից: Հարցին, թե ինչի համար են ձեզ պատժում, նախկին քաղաքապետը պատասխանեց.   «Ընտրություններում հաղթելու, ինչպես բոլորին, որոնք հաղթում են»:

Մեկ այլ հարցին՝ եթե ընտրություն լինի, էլի կմասնակցե՞ք, Ասլանյանը՝ նիստերի դահլիճից հեռանալով, պատասխանեց՝ անպայման. «Ես սիրում եմ հաղթել»:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021–ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031