Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջնական ճշմարտությունը միշտ փոխանցում են հայհոյանքով». Նարեկ Մալյանը մեջբերեց իր սիրելի գրողին

Դեկտեմբեր 06,2023 22:45

«Դեռևս ԱԱԾ-ում հայտարարել եմ, որ այս գործն ամբողջությամբ քաղաքական է։ Քաղաքական հետապնդում է իմ անձի նկատմամբ` լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցի կողմից, որը Հայաստանում իշխանությունը զավթեց 2018 թվականի հեղափոխության միջոցով։ Իմ խոսքից չեմ հրաժարվում, սակայն որևէ հակաիրավական արարք չեմ կատարել. դա հասկանալու համար, դատաքննության ընթացքում անհրաժեշտ է դիտել այդ օրվա իմ բոլոր լայվերը և չկտրել խոսքս կոնտեքստից», – այսօր դատարանում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

Նարեկ Մալյանը հայտարարեց, որ շատ կարևոր է օրը, քանի որ 2023 թվականի սեպտեմբերի 19 նույնական է 1915 թվականի ապրիլի 23-ի ցեղասպանությունից մեկ օր առաջվա հետ` էթնիկ զտումից, բռնի գաղթից ու կոտորածից մեկ օր առաջվա հետ։ Նա նաև հեգնանքով նկատեց, որ տեղեկություններ չունի այն մասին թե 1915 թվականի այդ օրը արդյո՞ք եղել են մարդիկ, ովքեր աղետի զգացումից հայհոյել ու անիծել են թուրքի յաթաղանը և այն «յուղող ազգությամբ հայ դավաճաններին»։

Նարեկ Մալյանը զուգահեռ տարավ 100 տարի առաջվա իրադարձությունների հետ այն համատեքստում, որ 100 տարի առաջ երիտթուրքերը հայտարարում էին թե հայերի անվտանգության երաշխավորն են, իսկ 2021 թվականին ՔՊ-ականները հայտարարում էին, որ Արցախի և արցախցիների անվտանգության երաշխավորն են։

Դատավորն ընդհատեց Նարեկ Մալյանի խոսքը` հորդորելով անդրադառնալ մեղադրանքին ըստ էության։ Որոշ բանավեճից հետո, Նարեկ Մալյանին հաջողվեց ամփոփել խոսքն` ասելով, որ թե երիտթուրքերի, թե ՔՊ-ականների դեպքում արդյունքը նույնն էր գաղթ, կոտորած, մեր ազգակիցների ցեղասպանություն։ Նա մեջբերեց նաև իր սիրելի գրող Վիկտոր Պելեւինին, որն ասել է` «վերջնական ճշմարտությունը միշտ փոխանցում են հայհոյանքով»։

Մանրամասները` տեսանյութում:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031