Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ սոցիալական անարդարություն է, կներեք, չփախնեիք բանակից, սոցիալական անարդարությանն էլ չբախվեիք»․ Վահագն Ալեքսանյան

Դեկտեմբեր 12,2023 15:09

ԱԺ արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի ելույթին։ 

«Պարոն Ավետիսյան, ասում եք՝ ձեր ղեկավարն ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է։ Իսկ դուք ի՞նչ էիք ասում, դուք ասում էիք, հարգելի քաղաքացի, չէ, դու չես կարող երբեւէ հարստանալ։ Տո հարստանալը որն է, դու չես կարողանա առհասարակ ապրելու միջոց հայթայթես, քո մաքսիմումը 14 հազար դրամանոց «Փարոսն» է։ Կտանք, բերանդ կփակես, ընտրություններին մի հատ էլ 10 հազար դրամ ջեբդ կդնենք, կգնաս կընտրես։ Իսկ մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացի, դու ինքդ կարող ես, գնա ու գումար աշխատիր։ Եվ դրա համար պարտադիր չէ, որ դու լինես դաշնակցական կամ հանրապետական, նախարար կամ պատգամավոր»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծին՝ Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Մենք խոսում ենք փաստացի քրեական հանցագործություն կատարած մարդկանց մասին։ Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը քրեական հանցագործություն է, որը պատժվում է համապատասխան օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Մենք հիմա այս օրենքով հնարավորություն ենք տալիս այդ պատասխանատվությունը կրել բացի ազատազրկումից ալտերնատիվ տարբերակով՝ վճարելով համապատասխան գումար կամ չկրել առհասարակ պատասխանատվություն, գնալ ու ծառայել բանակում։ Ասում եք՝ սոցիալական անարդարություն է, կներեք, չփախնեիք բանակից, սոցիալական անարդարությանն էլ չբախվեիք։ Մարդը 10 տարի բանակից խուսափել է, փախել է զորակոչից, եկեք դրա անունը ճիշտ դնենք։ Քրեական հանցագործություն է կատարել, ի՞նչ սոցիալական արդարության մասին է խոսքը»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031