Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ կրակոցների գործով հայտնաբերված կասկածյալի ու «Վովայի Արշակի» հետ առնչության մասին այս պահին տեղեկություն չկա. Քննչական կոմիտե

Դեկտեմբեր 12,2023 16:30

Այս տարվա հոկտեմբերի 12-ին Երևանի «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» կրակոցների գործում մասնակցություն ունենալու կասկածանքով, ըստ shamshyan.com-ի, հետախուզման մեջ գտնվող մի 19-ամյա երիտասարդ է հայտնաբերվել ու ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին:

Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ տվյալ անձին մեղսագրվել է խուլիգանության կատարում։ Այսինքն` նա խուլիգանական արարքների մասնակից է եղել։

Թեեւ վարույթ իրականացնող մարմինը երեկ կալանքի վերաբերյալ միջնորդությամբ է կասկածյալին տարել դատարան, սակայն դատարանը չի բավարարել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց է կիրառել վարչական վերահսկողությունը և բացակայելու արգելքը։

Ինչ վերաբերում է նշված անձ՝ Վովայի Արշակի հետ առնչություններին՝ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ նման տվյալներ կամ տեղեկատվություն առկա չէ այս պահին:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ մի քանի անձինք, այդ թվում նաև կրակոցի արձակման հետ կապված, հետախուզման մեջ են։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031