Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կոչ է արել իշխանություններին արագ ավարտել բանակում մահացած Վալերիկ Մուրադյանի և մյուսների գործերով քննությունները

Դեկտեմբեր 12,2023 18:45

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն անցած շաբաթ տեղի ունեցած նիստում քննել է, թե ինչպես են անդամ երկրները կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները:

Անդրադառնալով Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի վճռին, որով արձանագրվել է Նանա Մուրադյանի որդու՝ Վալերիկ Մուրադյանի՝ (Լեռնային Ղարաբաղում զինվորական ժամկետային զինծառայություն էր իրականացնում) ստացած վնասվածքի և դրան հաջորդած մահվան արժանահավատ բացատրություն չտրամադրելուն, ինչպես նաև նրա մահվան արդյունավետ հետաքննության բացակայությանը, կոմիտեն նշել է, որ այս գործերը վերաբերում են իշխանությունների կողմից զինվորական ծառայության ընթացքում դիմողների որդիների կյանքի իրավունքը պաշտպանելու դրական պարտավորություններին չկատարելուն, ինչպես նաև 2001-ից 2010 թվականներին տեղի ունեցած նրանց մահվան դեպքերի արդյունավետ հետաքննության բացակայությանը:

Ինչ վերաբերում է անհատական միջոցառումներին՝ կոմիտեն ընդգծել է, որ սպասվող քննություններում արագ և մանրակրկիտ գործողությունը չափազանց կարևոր է ապացույցների կորստի կամ իրավախախտումների նշանակման կանխարգելման համար, ապա կոչ արել իշխանություններին անհրաժեշտ առաջնահերթություն տալ և արագ ավարտել Մուրադյանի, Անահիտ Մկրտչյանի, Նանա Մուրադյանի և Օհանջանյանի գործերով քննությունները, ինչպես նաև հրավիրել նրանց մանրամասն տեղեկատվություն տրամադրել ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031