Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կարող են դասագրքերում հայտնվել որպես օրինակ, թե ինչպես մի փոքր երկիր մոլորեցրեց Արեւմտյան հավաքական համայնքին, իսկ մեկ այլ փոքր երկիր զոհ դարձավ աշխարհաքաղաքական մեքենայությունների. «Ազգ»

Դեկտեմբեր 15,2023 10:29

Հոդվածի հեղինակը Երեւանում «Տնտեսական եւ քաղաքական մարտավարական ուսումնասիրությունների կենտրոնի» նախագահն է: Նաեւ Հայաստանի «Applied Policy Rescearch Institute» (APRI)-ի (կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի) ավագ գիտաշխատող:

Ադրբեջանը խախտել է խոստումը, արեւմտյան հարթակը անվանել անարդյունավետ եւ կողմնակալ: Հայաստանը այժմ անվտանգության մարտահրավերն է փորձում դիմակայել դեռեւս կառչելով բանակցությունների արեւմտյան հարթակից: Իսկ Ռուսաստանն ու Իրանը «անաղմուկ» առաջ են քաշում 3+2 ձեւաչափը` համագործակցելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

ԵՄ-ում որոշ անդամ պետություններ կոչ են անում հավելյալ օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, որպես Ադրբեջանի մեքենայությունների զոհ դարձած պետություն, եւ որպես նորափթիթ ժողովրդավարական պետության, որը ցանկանում է կապերը խզել Ռուսաստանի հետ: Ուրիշներ պնդում են, որ նման քայլը է՛լ ավելի կհեռացնի Ադրբեջանին իրենցից եւ կխորացնի նրա կապերը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ:

Հաշվի պետք է առնել նաեւ այն հարցը, որ ներկայի «հակառուսական տրամադրությունների մեջ» Հայաստանին հավելյալ օժանդակություն տրամադրելը կարող է է՛լ ավելի խոցելի դարձնել Հայաստանը, անվտանգութան առումով, քանի որ Երեւանը կարող է նկատվել Հարավային Կովկասի «միակ խանգարող» պետությունը, որ ցանկանում է ավելի շատ արեւմտյան ներգործունեությունը տեսնել տարածաշրջանում: Սա կարող է տարածաշրջանում առաջ բերել անկայունություն եւ քաոս:

Խնդիրն այն է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Մ. Նահանգները կարգավորման ուրիշ լավ տարբերակներ չունեն: Ադրբեջանի կատարածի դիմաց ոչ մի ձեւով չարձագանքելը, ինչ խոսք, վնասելու է իրենց հեղինակությունը, իսկ որեւէ քայլ ձեռնարկելը վստահաբար վատթարացնելու է իրավիճակը: Այնպես որ, արեւմտյան հովանու ներքո անցկացվող 2022-2023 թվերի Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կարող են դիվանագիտական դասագրքերում հայտնվել որպես փայլուն օրինակ, թե ինչպես մի փոքր երկիր մոլորեցրեց Արեւմտյան հավաքական համայնքին, իսկ մեկ այլ փոքր երկիր զոհ դարձավ իդեալիստական հույսերի եւ աշխարհաքաղաքական մեքենայությունների: Նույնիսկ եթե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կարողանան Ադրբեջանին ետ բերել դեպի բանակցությունների արեւմտյան հարթակ, դա լինելու է սոսկ «որպես շոու» ցույց տալու համար, որ կատարվել է նման բան:

Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031