Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիաբանկն ամփոփել է Շիրակում ապաստանած արցախցիների աջակցության ծրագիրը

Դեկտեմբեր 26,2023 15:22

Աջակցություն Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած  ընտանիքներին` նրանց առաջնային կարիքների բավարարման համար. Ամերիաբանկն ամփոփել է երկու ամիս առաջ մեկնարկած ծրագիրը:

«Դեռ ամիսներ առաջ մենք ասացինք` «Սիրելի՛ արցախցիներ, պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք»։ Եվ այսպես սկիզբ առավ հոգատարության շղթան, որի շուրջ համախմբվեցին Ամերիա թիմն ու մեր 10-ից ավելի գործընկերները: Մենք այցելել ենք արցախցի 181 ընտանիքի, հուզվել, ժպտացել, զրուցել, լսել, ջերմացել նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումից և փոխանցել, որ մենք նրանց կողքին ենք:

Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին հոգատարության շղթան տարածելու, մեր գաղափարի շուրջ համախմբվելու և արցախցի մեր հայրենակիցների կողքին լինելու համար»,- ասված է Ամերիաբանկի էջում:

Ծրագրում ներառվել են միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամի աջակցություն:

Մանրամասները` տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031