Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Մարության, խոսում եք Նոր տարվա ծախսերից, բա դուք քանի՞ ներկայացում եք 2019 թ․-ից խաղացել՝ հռհռալով ու մարդկանց ուրախացնելով»

Դեկտեմբեր 26,2023 22:10

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ավագանու նիստում անդրադարձավ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի ելույթին։

«Պարոն Մարության, խոսում էիք Նոր տարվա ծախսերից, արցախցի երեխաներին էիք բերում օրինակ, թե ի՞նչ սրտով ենք անում այդ ծախսերը Ամանորի միջոցառումները։ Բա դուք քանի՞ ներկայացում եք 2019 թվականից խաղացել՝ հռհռալով ու մարդկանց ուրախացնելով։ Բա ի՞նչ սրտով էիք բեմում խաղում։ Պարոն Մարության, խնդրում եմ, ձեր ներկայացումների սցենարներն ու դրանց համար ծափահարություններ քաղաքապետարանի դահլիճից դուրս փնտրեք կամ կարող եք նաեւ ձեր արդեն իսկ գործընկեր դարձած կուսակցության հետ համատեղ դուք ձեզ ծափ տաք կամ ձեր համատեղ տերերը, ինչն արդեն իսկ ակնհայտ է»,- ասաց Անի Խաչատրյանը։

Նա հավելեց․ «Այո, Երեւանը կորցրեց քաղաքապետ, բայց ես ուրախ եմ, որ երեւանցիները նորից վերագտան իրենց սիրելի դերասանին մոնոներկայացումներում»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարդորեց․ «Տիկին Խաչատրյան, խնդրում եմ ամեն դեպքում կոռեկտ եղեք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031