Լրահոս
Օրվա լրահոսը

Անցակետը հատելու համար շատերը 12-15 ժամանոց հերթեր են հաղթահարում

Դեկտեմբեր 31,2023 20:41

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ, արդեն երրորդ օրն է, հայտնվել են Հայաստան-Վրաստան սահմանային խցանման մեջ։

Անցակետը հատելու համար շատերը 12-15 ժամանոց հերթեր են հաղթահարում։ Դժվար թե վրացական կողմին հայտնի չլիներ Հայաստանից սպասվող մեծ հոսքի մասին։ Վրացական հյուրասիրության վրա կասկածելու առիթ չեմ ունեցել, վրացական տուրիստական բումի մասին տեղեկություններն էլ կարծես ներշնչող են։

Ինչի՞ մասին է խոսում արդեն երրորդ օրը շարունակվող այս ամանորյա խայտառակությունը։ Արդյոք սա վերաբերմո՞ւնք է Հայաստանի և ՀՀ քաղաքացու հանդեպ։

ՀՀ քաղաքացիների արժանապատվությունն ու նվաստացումը չի՞ հետաքրքրում ՀՀ իշխանություններին։

Ոստիկանություն, ԱԳՆ, անելիք չունե՞ք․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031