Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով հայտատուների ընտրության փուլը

Հունվար 05,2024 22:11

Պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի շրջանակում՝ Ներքին գործերի նախարարությունը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով տվել է հայտատուների ընտրության փուլի մեկնարկը։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը և բնակչությանը մատուցել բարձրորակ ծառայություններ՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ու տրամադրման համար, ինչը կնպաստի պետական-մասնավոր երկարաժամկետ համագործակցության ձևավորմանը:

Այն հնարավորություն կտա սահմանել քաղաքացու փորձառության և ծառայության որակի համար համաշխարհային ստանդարտներին համապատասխան նոր չափանիշներ, բարձրացնել ճամփորդական և նույնականացման փաստաթղթերի ձեռք բերման և օգտագործման մակարդակը, նաև որդեգրել նորարարական լուծումներ՝ շարունակաբար մատուցվող ծառայությունները համապատասխանեցնելով ոլորտի լավագույն չափանիշներին:

ՆԳՆ լրատվականի հաղորդմամբ՝ համաշխարհային շուկայի հետաքրքրված ընկերությունները մինչև մարտի 14-ը կարող են ներկայացնել հայտեր՝ որակավորվելու նպատակով հետագա մրցույթին մասնակցելու համար:

Հրապարակվել են ծրագրի հիմնական դրույթները, հավակնորդ հայտատուների որակավորման չափանիշները, նրանց ներկայացվող ընդհանուր պահանջները:

Հանձնաժողովը, գնահատելով ստացված հայտերը, կկազմի որակավորված հայտատուների համառոտ ցուցակ, որի շրջանակում արդեն կհայտարարվի մրցույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031