Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել ՀՀ-ին վերադարձված ԱՕԿՍ-ի շենքի հետ. Անի Սամսոնյան

Հունվար 09,2024 12:42

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ անել ՀՀ-ին վերադարձված ԱՕԿՍ-ի շենքի հետ:

Նկարում Ադրբեջանի գորգի թանգարանն է: Արդեն պարզ է, չէ՞, թե որքան զբոսաշրջիկ է այցելում այս թանգարան, ծանոթանում «ադրբեջանական», բայց իրականում գողացված հայկական գորգերին և հիանում Ադրբեջանի ժողովրդական արվեստով:

Գորգի երկիր Հայաստանում այսպիսի թանգարան չկա: Կա թանգարան, որտեղ ներկայացված են հայկական գորգեր, բայց դա գտնվում է «Պլանի գլուխ» կոչվող հատվածում և զբոսաշրջիկների համար երբեմն տեսանելի և հասանելի էլ չի:

Օրինակ, Աբովյան փողոցի վրա գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը, որը երկար ջանքերից հետո վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը և բոլորս ուրախացանք, կարող է հատկացվել հայկական գորգերի թանգարան ստեղծելու համար, որտեղ իրենց տեղը կգտնեն նաև Շուշիից փրկված գորգերը (հակառակ դեպքում մի օր մաս-մաս վաճառվելու են արտասահմանում, Ադրբեջանն էլ լավ գներով ձեռք բերի):

Հուսամ այդ շենքը մի օր չի դառնա ռեստորան, սրճարան կամ հերթական զվարճության վայրը, այլ իսկապես կծառայի Հայաստանին և նրա մշակույթին:

Գիտական և մշակութային շրջանակները կարող են համատեղել իրենց ջանքերը և դիմեն Կառավարությանը այդ շենքի մշակութային ճակատագրի հարցով:

Գրառումս ևս ընդունեք որպես բաց նամակ Կառավարությանը:

CNN-ի նոր հոդվածը ադրբեջանական գորգերի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Էս գորգամտածողությունը երբ է վերջանալու?
    Աշխարհը նանո տեխնոլոգիաների ,արդեն նույնիսկ պիկո տեխնոլոգիաների դարաշրջան է մտել, իսկ մենք էլի պատսպարվում ենք գորգի կոկոնով։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031