Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Թղթային դեղատոմսեր այլեւս չեն կիրառվի․ տարվա կեսից կանցնենք լրիվ էլեկտրոնային դեղատոմսերի»

Հունվար 12,2024 14:21

Այս տարվա կեսից թղթային դեղատոմսեր այլեւս չեն կիրառվի, նախարարությունն անցնում է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա ներկայացմամբ՝ 2023-ին միայն պետական կենտրոնացված գնումներով դեղերն են անցել էլեկտրոնային դեղատոմսերի․ «Այս տարի գործընթացը կշարունակվի, տարվա ընթացքում ընդհանրապես թղթային դեղատոմսերը շրջանառումից դուրս կգան»։

Ըստ նախարարի՝ քաղաքացու՝ էլեկտրոնային գործիքների հասանելիության խնդիր չկա․ բժիշկը դեղատոմսը դուրս է գրելու էլեկտրոնային ձեւաչափով, դեղատները միացած են համակարգին, քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենա դեղատուն, դեղատունը հասանելիություն է ստանում էլեկտրոնային դեղատոմսին ու բաց է թողնում դեղը․ «Քաղաքացին հավելյալ գործողությունների կարիք չունի»։

Նախարարն ասաց, որ բոլոր դեղատները միացել են համակարգին, գործարկված են բոլոր մեխանիզմները․ «Հիմա փորձարարական ձեւով դուրս ենք գրում դեղատոմսերը, մի քանի ամսվա ընթացքում ամփոփելով գործընթացն ու վստահ լինելով, որ այն հստակ է աշխատում է՝ տարվա կեսից կանցնենք լրիվ էլեկտրոնային դեղատոմսերի»։

Դեղատանը անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու կարիք կլինի միայն դեղատոմսով դուրս գրվող դեղերի դեպքում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031