Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

37,8%-ը բացասական է վերաբերվում ՀՀ-ում Հնդկաստանի եւ Պակիստանի քաղաքացիների թվի աճին

Փետրվար 06,2024 13:41

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հերթական հարցումներն է իրականացրել Հայաստանում հունվարի 23-26-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցին՝ ինչպես եք վերաբերվում այն երեւույթին, որ սրընթաց աճում է տարբեր երկրների (մասնավորապես՝ Հնդկաստանի ու Պակիստանի) ներկայացուցիչների թիվը Հայաստանում, 13,7%-ը պատասխանել է՝ լիովին դրական, 45,4%-ը՝ ավելի շուտ դրական:

Ըստ հարցման արդյունքների, օտարերկրացիների թվի աճին ընդհանրապես բացասական է վերաբերվում հարցվածների 18,3%-ը, իսկ ավելի շուտ բացասական՝ 19,5 %-ը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829