Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող անձը, իր ղեկավարած ստորաբաժանման ծառայողական մեքենաները շահագործելու համար, ստացել էր 8 հազար լիտր բենզինի կտրոններ

Փետրվար 06,2024 19:00 Share
Աջակցեք aravot.am-ին

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող անձը, իր ղեկավարած ստորաբաժանման ծառայողական մեքենաներն այս տարվա հունվարին շահագործելու համար, դեկտեմբերի 28-ին ավտոտնտեսությունից ստացել է 8 հազար լիտր բենզինի կտրոններ, որոնք, սակայն, հունվարի 9-ի դրությամբ նրա մոտ արդեն առկա չէին:

Նա պարզաբանել է, իբր կտրոնները պարտքի դիմաց վերադարձրել է Երևանի տարբեր բենզակայաններին, ինչը, սակայն, հերքվել է ծառայողական քննությամբ:

Այսպիսով, պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, հափշտակել է իր տնօրինմանը հանձնած բենզինը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար:

ՆԳՆ ստրաբաժանումների ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել