Լրահոս
Օրվա լրահոսը

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին

Մարտ 05,2024 23:30

Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին։

Միջոցառման ընթացքում խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Պատանի երկրապահ ակումբի սան Գրիգոր Օհանյանը։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ օրենսդիր և գործադիր, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զինծառայողներ, մշակույթի, արվեստի, գիտության գործիչներ և այլք։

Միջոցառումը կհեռարձակվի այսօր Հանրային հեռուստաընկերությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031