Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն ունի, և տարածաշրջանը վերածում է տերությունների մրցակցության վայրի. Իրանի պաշտպանության նախարար

Մարտ 06,2024 23:13

Թեհրանում Հայաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին հայտարարել է․

«Հարևանների հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար։

Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու իրենց ողջ տարածքի նկատմամբ ազգային ինքնիշխանությանն աջակցությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության անթույլատրելիությունն է։

Կովկասի դեպքում ևս հավատարիմ ենք այս քաղաքականությանը։

Մենք աջակցում ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, շփումներին և կայուն խաղաղությանը և համարում ենք, որ դա Կովկասի զարգացման համար հիմքեր է ստեղծում։

Տարածաշրջանի անվտանգության առումով հավատացած ենք, որ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը պետք է նախագծվի հենց տարածաշրջանում, և տարածաշրջանի երկրների կողմից այս քաղաքականությանը հակառակ որդեգրված ցանկացած մոտեցում ընդունելի չէ։

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն ունի, և տարածաշրջանը վերածում է տերությունների մրցակցության վայրի՝ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ավելի շատ մարտահրավերների բախելով։ Այդ իսկ պատճառով, չպետք է թույլ տանք, որ Կովկասը տերությունների մրցակցության վայրի վերածվի, քանի որ այդ դեպքում վտանգվում է բոլոր երկրների անվտանգությունը»։

 

«Իրանն այսօր» տելեգրամ ալիք

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031