Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղը զբաղեցրեց «Աէրոֆլոտ Օփեն»-ում

Մարտ 07,2024 22:15

Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աէրոֆլոտ Օփեն» ավանդական մրցաշարը, որին մասնակցում էին տարբեր երկրների 142 շախմատիստներ:

Խաղացված ինը տուրից հետո ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 6,5 միավորով բաժանեց 2-րդից 5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով ի վերջո հանգրվանեց 4-րդ տեղում:

Մանուել Պետրոսյանը վաստակեց 6,0 միավոր եւ  տեղ զբաղեցրեց լավագույն տասնյակում՝ պայքարն ավարտելով 7-րդ հորիզոնականում:

       Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031