Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի հանդեպ թշնամական ընկալման բարձր աստիճանը, ըստ թյուրքագետի` իշխանական կամ արևմտամետ քարոզչության արդյունք է

Մարտ 11,2024 22:44

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Ամերիկյան IRI կազմակերպությունն այսօր հրապարակել է հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Դրանք անց են կացվել Հայաստանում 2023 թ. դեկտեմբերին։

Թեև դրանցում գրեթե ոչ մի նոր բան չկա, սակայն երկու դրվագի վրա ցանկանում եմ սևեռել ձեր ուշադրությունը։

Առաջին. հարցումները ևս մեկ անգամ փաստում են, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակում է Թուրքիան և Ադրբեջանն ընկալել որպես մեր երկրի գլխավոր քաղաքական ու տնտեսական սպառնալիք (80%-ից ավելին, տե՛ս 1-ին նկարը)։ Սա կարևոր է, քանի որ պետական-իշխանական քարոզը փորձում է հակառակն անել, ավելին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը ներկայացնել որպես «ժողովրդի ցանկություն», ինչն այդպես չէ։ Այս իմաստով, բարեբախտաբար, հանրային հիշողության ինստիտուտները դեռևս արդյունավետ են աշխատում։

Երկրորդ. հանրային կարծիքի ձևավորման վրա մեծագույն ազդեցությունը շարունակում են ունենալ լրատվամիջոցները։ Այստեղ պատկերը, ցավոք, մխիթարիչ չէ։ Հանրության համար ամենավստահելի աղբյուրների ցանկի առաջին տասնյակում են գերազանցապես իշխանական կամ արևմտամետ քարոզչություն իրականացնող (կամ հենց ուղիղ արևմտյան երկրներից ֆինանսավորվող) մեդիաները (տե՛ս կից 2-րդ և 3-րդ նկարները)։ Վերջիններիս քարոզի արդյունքում, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի բերալավման ընկալում կա։ Միաժամանակ նույն գործի շնորհիվ ձևավորվել է Ռուսաստանի հանդեպ թշնամական ընկալման բարձր աստիճան։ Այս իմաստով, ցավոք, պետք է խոստովանել, որ դե-ֆակտո իշխանությունների քարոզը շատ արդյունավետ է մնում, ինչը, ըստ իս, իշխանության գլխավոր հենարանն է։ Երբ քանդվեց քարոզչական այդ հզոր համակարգը կամ ստեղծվեց հակակշիռ, այդժամ և կունենանք բոլորովին այլ քաղաքական պատկեր։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031