Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԸՀ փոխնախագահն ու քարտուղարը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները

Մարտ 18,2024 13:14

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մարտի 1-ից 4-ը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները (Primary Election)։ ՀՀ ԿԸՀ անդամները գործուղման ընթացքում այցելել են քվեարկության կենտրոններ, ընտրությունների ժամանակ կիրառվող էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների պահեստներ։

Նշենք, որ նախնական ընտրությունները դիտարկելու համար հրավիրված են եղել այն երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչները, որոնք ընտրությունների ժամանակ կիրառում են էլեկտրոնային տեխնիկական սարքավորումներ, և այցն ունեցել է նաև փորձի փոխանակման նշանակություն։

ԿԸՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031