Լրահոս
Օրվա լրահոսը

Էրին ՄըքՔին. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստակամ է շարունակական աջակցություն տրամադրել հայկական կողմին

Մարտ 18,2024 18:22

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալ Էրին ՄըքՔիի հետ։

Հանդիպման ընթացքում, որը կայացել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) կենտրոնական գրասենյակում, քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության միջոցառումները՝ ընդգծելով վերջիններիս կարիքների գնահատման հիմքով՝ ՀՀ կառավարության կողմից մշակվող ծրագրերի կարևորությունը․ այս համատեքստում կարևորվել է նաև ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը։

Էրին ՄըքՔին ևս, ընդգծելով տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը, շեշտել է, որ գործակալությունը պատրաստակամ է շարունակական աջակցություն տրամադրել հայկական կողմին՝ հումանիտար կարիքների բավարարմանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև տնտեսության զարգացմանն ուղղված աշխատանքներում։

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին, ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպվող նախաձեռնություններին։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031