Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տունը հիմա Եռաբլուրն է. զոհված զինծառայողի հայր. «Ա1+»

Մարտ 19,2024 17:37

«Ա1+». «Այսուհետ գոնե պատերազմ չլինի, խաղաղություն հաստատվի մեր երկրում, մնացած ջահելներն ապրեն, արարեն Հայաստանում։ Այլ տեղ գնալու մտադրություն չունենք, փորձում ենք նոր իրականության մեջ գոյատևելու ուղիներ փնտրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է զոհված զինծառայող Արսեն Առստամյանի հայր Էռնեստ Առստամյանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամկետային զինծառայող Արսեն Առստամյանն ու նրա հորաքրոջ որդին՝ հատուկջոկատային սպա Տիգրան Ավանեսյանը թշնամու դեմ մարտնչում էին տարբեր ուղղություններում…

«Թե ինչ վիճակում ենք լքել Արցախը, Աստված գիտե… Մի կողմից տղայիս և քրոջս որդու կորստյան անտանելի վիշտը, մյուս կողմից հայրենիքից հարկադրաբար հեռանալը բթացրել էր ուղեղս»։

Հասել են Գորիս ու սպասել, թե երբ են տղաների աճյունները բերելու։ Եղբայրներին կողք-կողքի հուղարկավորել են Եռաբլուրում։

Էռնեստ Առստամյանի ծնողները Խորհրդային Ադրբեջանում հայկական համատարած ջարդերից 90-ականներին մազապուրծ փախել՝ հաստատվել են Ասկերանում։ Զինվորական ծառայության ընթացքում Էռնեստը երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռքբերել՝ պայթել է թշնամու ականի վրա, կորցել ոտքը։

«20 տարվա աշխատանքն ու ունեցածս ջուրն է լցվել։ Չարչարվել ենք ընտանիքով, Արսենս 13 տարեկանից որպես տղամարդ ինձ ամեն հարցում օգնում էր, քանի որ առողջական վիճակս հաճախ չէր ներում երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնամ։ Մի քանի տարի առաջ եմ կարողացել տուն գնել, վարձով էինք ապրում։ Ունեցվածքի մասին չեմ էլ մտածում։ Ամենավատը մարդկային կորուստն է, ծնողներիս գերեզմանը, որ մնացել է թշնամու օկուպացրած տարածքում։ Մեր տունը հիմա Եռաբլուրն է»,-ասում է վշտացած հայրը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031