Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուիլյամն ու ես անում ենք ամեն բան, որ սա հաղթահարենք` հանուն մեր երիտասարդ ընտանիքի»․ Քեյդ Միդլթոնի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Մարտ 23,2024 11:45

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի կինը՝ Քեյդ Միդլթոնը, որը վերջին ամիսներին չէր երեւում հասարակության առջև, ու դա տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տվել, նախօրեին տեսաուղերձ է հղել ու ասել, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։

42-ամյա Քեյթը նշել է, որ ուռուցքը հայտնաբերվել է հունվարին տարած վիրահատությունից հետո։
«Իհարկե, սա ահռելի ցնցում էր, և Ուիլյամն ու ես անում ենք ամեն բան, որ սա հաղթահարենք` հանուն մեր երիտասարդ ընտանիքի: Ինչպես կարող եք պատկերացնել, սա ժամանակ պահանջեց: Ինձ ժամանակ էր պետք լուրջ վիրահատությունից հետո վերականգնվելու և բուժումը սկսելու համար: Բայց ամենակարևորը, մեզ ժամանակ էր պետք, որպեսզի Ջորջին, Շառլոտային և Լուիին ամեն ինչ բացատրենք նրանց համար ամենահարմար ձևով և վստահեցնենք նրանց, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի», -տեսանյութում ասում է նա։

Թարգմանությունը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031