Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ի ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ինքնությունը

Մարտ 23,2024 13:46

Հայտնի է դարձել  Կրասնոգորսկում «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության մեջ կասկածվող վեց անձանցից չորսի ինքնությունը: Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Baza հրատարակությունը:

Mash տելեգրամ ալիքի փոխանցած տեղեկության համաձայն` Բրյանսկի մարզի Նավլինսկի շրջանում կանգնեցվել է սպիտակ Renolt Symbol մակնիշի ավտոմեքենա, որով կարող էին տեղաշարժվել ահաբեկիչները: Մեքենայում եղել է չորս տղամարդ` Մախմադռասուլ Նասրիդինովը, Ռիվոժիդին Իսմոնովը, Շոխինջոնն Սաֆոլզոդան եւ Ռուստամ Նազարովը:

 

Մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում «Պիկնիկ» համույթի համերգից առաջ կրակահերթ էր արձակվել: Ավելի ուշ ականատեսները տեղեկացրել են համազգեստով երեք անձանց մասին: Հետո հայտնվել են հինգ անհայտ անձանց կադրեր, որոնց ձեռքին եղել ն ինքնաձիգներ: Տեղեկություններ կան նաեւ գրոհի հետեւանքով  տուժածների մասին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031