Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Մարտ 28,2024 22:22

Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը:

Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։  Ապա  շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանի, Բարեշնորհ Հակոբ սարկավագ Գևորգյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի սան Արման սարկավագ Գազազյանի, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի, արգենտինահայ ձեռնարկատեր Խուան Պաբլո Մարկարյանի, ԵՊՀ ուսանողներ Արթուր Նիգարյանի, Դավիթ Գրիգորյանի, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ Արթուր Միքայելյանի, Արամ Ալեքսանյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Գագիկ Հովհաննիսյանի, Արեգ Միրզոյանի, Գևորգ Ներսիսյանի, ինչպես նաև մանուկներ Ռոբերտ Ասրյանի և  Տիգրան Մարգարյանի  ոտքերը։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031