Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կայացել է հայ-ղազախական գործարար համաժողով, ստորագրվել են մի շարք պայմանագրեր

Ապրիլ 09,2024 18:11

Ապրիլի 9-ին Երևանում կայացել է հայ-ղազախական գործարար համաժողով, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՂՀ առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը, Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։

«Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության բարձր ներուժի առկայության մասին են վկայում վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թ.-ին կազմել է 100,4 մլն ԱՄՆ դոլար՝ 2022 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,4 անգամ։ Վստահ եմ, որ երկկողմ համագործակցության ակտիվացումը զգալիորեն կնպաստի այդ ցուցանիշի բարձրացմանը», – նշել է Գևորգ Պապոյանը։

Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Երկու երկրների գործարարների միջև տեղի են ունեցել B2B ձևաչափով հանդիպումներ, ստորագրվել են մի շարք պայմանագրեր և հուշագրեր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930