Լրահոս
Օրվա լրահոսը

36 կգ ոսկյա ձուլակտորներ և խոշոր չափի գումար հափշտակող կասկածյալներից մի քանիսին բռնել ու վնասազերծել են․ Shamshyan.com

Ապրիլ 13,2024 22:10

Ապրիլի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները  Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են օրերս հանրապետությունը ցնցած 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։

Անմիջապես ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վ․ Վարդանյանի և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ս․ Ռուստամյանի գլխավորությամբ իրականացվում է հատուկ օպերացիա։

Ոստիկանները, վստահ լինելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկատվության հավաստիությանը, հանձնարարում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզերի գումարտակների պարեկներին, որպեսզի անցնեն ուժեղացված ծառայության։ Արդեն Արարատի վարչական տարածքում ոստիկանների ու պարեկների տեսադաշտում է հայտնվում կասկածելի «Mercedes Vito»-ն ու վայրկյանների ընթացքում ոստիկաններն ու պարեկները Ս․ Ռուստամյանի, Մ․ Հակոբյանի գլխավորությամբ ասֆալտին են փռում կասկածյալին ու արդեն ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում է գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։ Նշված վայրից 2 հոգի բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930