Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ նպատակ, բացի ազնիվ մղումներից, մի փնտրեք»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ցեղասպանության զոհերի ցանկը կազմելու մասին

Ապրիլ 15,2024 15:44

Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի այս նախաձեռնությունը, Քոչարյանը պատասխանեց․ «Պարզ նպատակ, որպեսզի մենք իմանանք՝ մեր 1,5 մլն հայրենակիցների հասցեները, տեղերը»։

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված անձանց ամբողջ ցանկը։

Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի այս նախաձեռնությունը, Քոչարյանը պատասխանեց․ «Պարզ նպատակ, որպեսզի մենք իմանանք՝ մեր 1,5 մլն հայրենակիցների հասցեները, տեղերը։ Մենք չունենք մինչեւ հիմա։ Կարող է 1,5 մլն-ից ավելի շատ է կամ քիչ է։ Մինչեւ հիմա մեր երկրում ինչո՞ւ այդ խնդիրը չի հասցեականացվել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվո՞ւմ։ Դա շատ կարեւոր է ապագայում նաեւ մեր հարաբերությունների կառուցման համար։ Ուզում եմ ասել՝ դրանից վատ մի զգացեք»,- ասաց Քոչարյանը։

Նա հավելեց․ «Դա մեզ է պետք առաջին հերթին, մինչեւ մեր անկախ պետություն  ունենալը դա պետք է աներ եկեղեցին, քաղաքական կուսակցությունները, Սփյուռքի կառույցները, պետական բոլոր ինստիտուտները։ Ցեղասպանության թանգարանում, այդ նկարներից բացի, պետք է լինի նաեւ մեր բոլոր նահատակված ժողովրդի անուն-ազգանունները։ Եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ եւ ավարտ, որ ոչ մեկը չկարողանա շահարկել։ Ապրիլի 24 է դեմը, 1,5 մլն էր, 2 մլն, թե՞ պակաս էր, դա պետք է լինի խիստ հասցեական։ Եթե դա չենք արձանագրում հակառակ կողմը միշտ կարող է ասել, որ այդպիսի բան չի եղել, եւ մինչեւ հիմա էլ ասում է։ Այլ նպատակ, բացի ազնիվ մղումները, գոյություն չունի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930