Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը զինատեսակի արտադրության մասին․ «Այն փորձարկումները, որոնք դրական արդյունքներ են ցույց տալիս, գնում են սերիական արտադրության»

Ապրիլ 15,2024 17:34

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվել են մի քանի ներքին փորձարկումներ մի քանի զինատեսակի եւ մի քանի կառավարման համակարգերի գծով․ դրանք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվել ՀՀ ԶՈՒ-ում։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ դրանք ի՞նչ զինատեսակներ են, հարձակողակա՞ն, թե՞ այլ, նախարարն ասաց, որ մանրամասներ, թե ինչ զինատեսակ է եւ ինչ ծավալի է արտադրությունը, չի կարող ասել, գաղտնի տեղեկատվություն է։

Նա միայն ասաց, որ զինատեսակի բոլոր այն փորձարկումները, որոնք դրական արդյունքներ են ցույց տալիս, գնում են սերիական արտադրության, իսկ բոլոր այն փորձարկումները, որտեղ որոշակի խոչընդոտներ ու դժվարություններ են առաջանում, դրանք նորից մշակման են գնում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930