Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվելի վրա կան որոշ մարմնական վնասվածքների հետքեր, նաեւ հագուստի մասով հետքեր». Փաստաբանը մանրամասներ է պատմում, թե ինչպես են ծեծել տրանսպորտում իշխանական պատգամավորին վիրավորած ակտիվիստին

Ապրիլ 16,2024 14:22

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանին երեկ դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել:

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին միջադեպից հետո մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար եւ ձերբակալվել է:

«Քիչ առաջ տեղեկություն ստացանք ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ): Երբ այսօր երկու ընդդիմադիր պատգամավորներ այցելել են երեկ հայտնի միջադեպով ձերբակալված Սամվել Վարդանյանին: Նա տեղեկացրել էր, որ երեկ ՁՊՎ գնալու ճանապարհին մեքենան վարողները կանգնեցրել են, դուրս են եկել իբրեւ բնական կարիքները հոգալու եւ մի քանի դիմակավորված անձ անմիջապես իրեն դուրս են հանել մեքենայից ու դաժան ծեծի ենթարկել: Այդ թվում սպառնալիքներ եւ այլն, այս պահին չեմ շարունակում:

Պահանջում եմ մեքենայի շարժը տեսախցիկներով ֆիքսել, տեսագրությունները պետք է դառնան քրեական գործի մաս:

Սամվելի վրա կան որոշ մարմնական վնասվածքների հետքեր, նաեւ հագուստի մասով հետքեր: Սա իշխանությունների կողմից արդեն բանդաներ ձեւավորած լինելու մասին է հայկական արժեքներ պաշտպանող մարդկանց նկատմամբ»,- ասաց իրավապաշտպանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ Սամվել Վարդանյանը եւ Ռուբեն Մելիքյանը. արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930