Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն

Ապրիլ 16,2024 19:07

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 16-ին այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ (ՀՀՌՑ), ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանին:

Մխիթար Հայրապետյանը հաջողություն է մաղթել նորանշանակ տնօրենին և վստահություն հայտնել, որ մեծագույն պատասխանատվությամբ կկատարի կառույցի առջև դրված խնդիրները՝ ընդգծելով, որ ՀՀՌՑ-ն ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, ուստի շատ կարևոր է ընկերության ժամանակին համընթաց զարգացումը:

Նարեկ Ադամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ կանի առավելագույնը՝ ՀՀՌՑ-ի վարկանիշի բարձրացման և առկա մարտահրավերների լուծման ուղղությամբ:

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930