Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը՝ Miloserdie -ի հանրահայտ բարեգործների շարքում

Ապրիլ 17,2024 11:33

Բարեգործությանը նվիրված Miloserdie պորտալն ապրիլի 13-ին նշվող Մեկենասի և բարեգործի օրվա առիթով հրապարակում է պատրաստել հինգ արտասովոր անձանց մասին, որոնք ամեն ինչ արել են՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար՝ չվախենալով հրաժարվել իրենց հարստությունից:

Հինգ բացառիկ բարեգործների թվում է նաև մեր հայրենակից, ադրբեջանական իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալված և Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը, որը ներկայացվել է որպես Հայաստանի, Ռուսաստանի և համաշխարհային մեկենաս։

Այս առնչությամբ հոդվածի հեղինակը գրում է․ «Ռուբեն Վարդանյանը մնաց շրջափակված Լեռնային Ղարաբաղում, այն հողի վրա, որի ճակատագրի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել, այնուհետև գերեվարվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 2024 թվականի ապրիլին Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի` այդպիսով գնահատելով բարեգործության մեջ ունեցած նրա ակնառու ներդրումը»։

Նշելով, որ Ռուբեն Վարդանյանը դեռևս 90-ականների կեսերին էր իր ջանքերն ուղղել սոցիալական ձեռներեցության, մեկենասության և բարեգործության զարգացմանը, պորտալը մեջբերել է սոցիալական պատասխանատվության մասին հենց Վարդանյանի խոսքերը. «Առանց սոցիալական պատասխանատվության չի կարող բիզնես լինել։ Բիզնեսը չպետք է նախ կործանի աշխարհը, հետո գումարներ ծախսի այդ աշխարհը վերականգնելու համարԱյն կարգավորումը, թե «ես հարկ եմ վճարում, ուրեմն ես լուծում եմ խնդիրների մի մասը», այլևս չի աշխատում»։

Հոդվածում հիշատակվում են նաև Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված ծրագրերը. «Ռուբեն Վարդանյանի՝ ապագա գործընթացները կանխազգալու տաղանդի շնորհիվ Դիլիջանում բացվեց տաղանդավոր երեխաների համար դպրոց, որտեղ ձգտում են սովորել դպրոցականներ ամբողջ աշխարհից, ինչը նաև զբոսաշրջությունը զարգացնելու խթան էր։ Նրա ֆինանսական միջոցներով է կառուցվել աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹևերը», որը տանում է դեպի Տաթևի միջնադարյան վանական համալիր։ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը, որը նախատեսված է բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած անձնվեր մարդկանց և իրավապաշտպանների համար, Վարդանյանի ամենահայտնի նախագիծն է»։

Ռուբեն Վարդանյանից բացի՝ անցյալի ու ներկայի հինգ լեգենդար բարեգործների թվում են նաև ամերիկացի Չառլզ Ֆինին, որը հսկայական գումար՝ ութ միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը, ամերիկացի լեգենդար ալպինիստ, Patagonia ապրանքանիշի հիմնադիր, 85-ամյա միլիարդատեր Իվոն Շուինարն անձամբ է հետևում, որ իր երեք միլիարդ դոլար արժողությամբ ընկերության շահույթն ուղղվի բնապահպանական ոլորտի բարեգործությանը։

Պարբերականն ընտրել է նաև 19-րդ դարի ռուս գործարար Ինոկենտի Սիբիրյակովին, որն իրեն անարժան է համարել այն հարստությանը, որը ժառանգություն է ստացել հորից, ուստի, իր պարտքն է համարել այդ փողերը նվիրաբերել նրանց, ովքեր, իրոք, դրա կարիքն ունեն։ Շարքում է ընդգրկվել նաև 19-րդ դարի մեկ այլ ռուս վաճառական, միլիոնատեր Ֆլոր Երմակովը, որն անձնական ողբերգությունից հետո վաճառում է իր տեքստիլ արտադրության գործարաններն ու այդ գումարով կառուցում անկելանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ ու բարեգործական ճաշարաններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930