Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները ընդվզում են սադրում, որ տարածքներ հանձնեն». Հովհաննես Գալստյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին

Ապրիլ 17,2024 15:57

«Դեպքն աննկարագրելի է, դա ուղղակի խարան էլ չէ այս իշխանության վրա, որովհետեւ անգամ մի խարանի տեղ էլ չկա այս իշխանության վրա, իրենք արդեն ամբողջությամբ խարանից են կազմված: Սամվելը եղել է պետության հսկողության ներքո, եւ ես ուզում եմ հիշեցնել, որ պետության հսկողության ներքո նաեւ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Պետությունը պատասխանատու էր Արմենի հսկողության համար, պատասխանատու է նաեւ Սամվելի համար, բայց բռնատիրական երկրների ձեւակերպումներ մեջ կա ավտորիտարիզմի գռեհիկ դրսեւորումներից մեկը. կա այսպիսի կանոն՝ այն, ինչ հրամայված է՝ ճիշտ է, այն, ինչ հրամայված է՝ կարելի է»,-«Հայելի» ակումբում ասաց Հովհաննես Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո Սամվել Վարդանյանի՝ ոստիկանների կողմից խոշտանգվելուն:

Հովհաննես Գալստյանի խոսքով. «Ոչ մի իրավական, բարոյական, սոցիալական նորմ, ավանդույթ չի աշխատում Հայաստանում, այլ աշխատում է մի բան՝ հրամանը: Ամեն ինչ այնքան ակնհայտ է արված: Ես չեմ կասկածում, որ այդ ծեծի կադրերն իրենք ունեն, ու ինչ-որ պահի տարածելու են ու շոկի են ենթարկելու հասարակությանը: Հասարակությունը չի ներելու իրենց: Ինչպես չի ներելու Սոնա Մնացականյանի հանդեպ կատարվածը, երբ հղի կնոջը Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներով անցնելիս խփել էին…

Հասարակությունն ամեն առանձին անդամի որպես իր ձագուկի է վերաբերվում, ու այն, ինչ կատարվել է Սամվելի հետ, հաստատ հասարակության կողմից ընդվզում է առաջացնելու… Սրանք գործողություններ են, որ հարվածում են մեր երկրի միջազգային իմիջին եւ երկրի հանդեպ դրսի վերաբերմունքին…Նման բաներ կարող են կատարվել միայն թուրքական բանտերում: Ամբողջ աշխարհը թուրքից սպասում է, որ կարելի է անզեն մարդու ձեռքերը բռնել ու վնասել…Ձեռքերը պահելը նաեւ սրանց ստանդարտն է, Ալեն Սիմոնյանն էլ էր ասել՝ ձեռքերը պահեք ու թքել էր քաղաքացու վրա….Անհավանական է պատկերացնել՝ ձեռքերը շղթայված մարդուն՝ մեկը երեքի դիմաց, դա Ալեն Սիմոնյանի թքելու շարունակությունն է, քաղաքացուն նսեմացնելու իրենց ուղին…Այս մարդիկ մի թշնամի ունեն, դա հայն է, հայկականությունը»:

Ռեժիսորը հավելում է. «Իրենք ամեն ինչ անում են, որ դու քեզ կորցնես, ու իրենք չեն հասկանում, որ մենք միջազգային հանրության մոտ ուրիշ իմիջ ունենք, իրենք այդ իմիջն են այլանդակում, վաղը ասելու են՝ էսպիսի բան մենակ հայը կարող էր անել: Ոնց են ասում՝ այստեղով թուրքն է անցել, հիմա մեզ մտցնում են այնպիսի բաների մեջ, որ մենք մեր իմիջը կորցնում ենք: Բայց ես 100 տոկոսով վստահ եմ, որ սա չի ներվելու: Չի ներվելու արեւմտամետներին, որովհետեւ դրանց տերերն ասելու են՝ էդպիսի բան է եղել, հետո իրար հերթ չտալով հայտարարություններ են անելու, թե անթույլատրելի էր: Իրենց սնող տերերը իրենց ականջները քաշելու են, ասեն՝ վեր կացեք մի բան ասեք, որովհետեւ նման բան քաղաքակիրթ աշխարհում անհնար է պատկերացնել…

Ի դեպ, կես ժամում Սամվելի հետ կատարվածը հնարավոր է բացահայտել, եւ երբ որ իշխանությունը փոխվի, կես ժամում էլ կբացահայտեն…Շատ հեշտ է հասկանալ, թե ինչու են ոստիկանները կանգնել, ով է հրամանը տվել… Ցավոք, մենք մտել ենք բռնատիրության «լեվըլի» մեջ»:

Հովհաննես Գալստյանը վստահ է. «Սրանք նման քայլերի են դիմում իրենց իշխանությունը ձգելու համար, եւ երկրորդ՝ անում են գերզգացմունքային, հասարակությանը շոկի ենթարկելու գործողություններ, որպեսզի ընդվզում լինի, իրենք անընդհատ այդ ընդվզումը սադրում են, որ ծխածածկույթ ստեղծեն ու տարածքներ հանձնեն, որպեսզի մարդիկ թոհուբոհի մեջ չկարողանան կենտրոնանալ տարածքների վրա, մեկ էլ տեսնեն, որ արդեն մեր ամենապաշտպանված դիրքերում կանգնած են թուրքերը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930