Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում սա աննախադեպ է, կոպտագույն ձևով խախտում է մարդու հիմնարար իրավունքները. «Մայր Հայաստան»

Ապրիլ 17,2024 18:25

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ իշխանության կողմից իրականացված քստմնելի արարքը:

Իշխող ՔՊԿ-ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Վարդանյանին ձերբակալել են, ոստիկանական մեքենայով ուղեկցել դեպի ՁՊՎ, որի ընթացքում նրան դիմակավորված անձինք ծեծի, նվաստացման և խոշտանգման են ենթարկել:

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում սա աննախադեպ է, կոպտագույն ձևով խախտում է մարդու հիմնարար իրավունքները և ի ցույց դնում իշխանության ղեկին հայտնվածների դեգրադացման աստիճանը:

Մենք համոզված ենք, որ նման սարսափելի հանցագործությունը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության վերին օղակի գիտության կամ հրահանգի: Դա վկայում է այն մասին, որ գործող ռեժիմն այլասերվել է բացարձակ ձևով ու, հանուն իր իշխանության պահպանման, ձևավորել է բանդիտական համակարգ՝ պատրաստ լինելով պատերազմ հայտարարել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները և դիմադրում են հայրենիքը թշնամուն հանձնելու պարտվողական քաղաքականությանը:

Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին ու, մասնավորապես, ոստիկանական ուժերին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ է մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց: Եթե իրավապահ համակարգը դույզն-ինչ դեռ գործում է իրավական դաշտում, ապա պարտավոր է անմիջապես քրեական գործ հարուցել, գտնել հանցագործներին ու պատժել օրենքի ողջ խստությամբ:

Միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, ժողովրդավարական արժեքների ջատագով ներկայացողներին կոչ ենք անում  հստակ ու հասցեական գնահատական տալ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված աղաղակող հանցագործությանը: Մենք տեղի ունեցածի քաղաքական պատասխանատու ենք համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

 

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930