Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մեքենաների հայելիներ գողացող բանդա է գործո՞ւմ․ տուժողների թվում կան և՛ բժիշկներ և՛ տնօրեններ

Ապրիլ 17,2024 19:40

Գյումրիում տևական ժամանակ է՝ անհայտ անձինք շենքերի բակից գողանում են կայանված ավտոմեքենաների կողային հայելիները՝ զգալի վնաս հասցնելով տերերին։

Չի բացառվում, որ հատուկ խումբ է գործում, որոնք նախապես ուսումնասիրում են, թե ում է պատկանում մեքենան, որ ժամին են կանգնեցնում։

Մեքենաները թալանելու թեմայով Գյումրու ոստիկանության երկու բաժիններում էլ մշտապես կան հաղորդումներ։

Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ Գյումրու Անի թաղամասի Արամ Խաչատրյան փողոցից գողացել են Գյումրի բժշկական կենտրոնի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ Խ․Ա․-ին պատկանող  «Օպել Անտառա» 35 MM 541 ա/մ-ի զույգ կողային հայելիները՝ նրան  պատճառելով մոտ 270.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Բաժանմունքի վարիչն իր հաղորդման մեջ նշել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, փորձել է գտնել իր ուժերով: Մեքենան կայանված է եղել իրենց շենքի բակում։

Հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Այս դեպքից ուղիղ մեկ օր առաջ էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է հնչեցրել «Բարեկամության» այգու տնօրեն Հ․Ս․-ն՝  տեղեկացնելով, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող՝ «Նիսսան» 97 HS 979 ա/մ-ի կողային հայելիների ապակիները։ Նրան պատճառել են 15.000 դրամ:

Այս դեպքով կազմված փաստաթղթերը ևս ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930