Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանականությունը զրոյանում է, թե ՌԴ-ն կարող է ԼՂ-ում պահպանել իր ներկայությունը․ Բորիս Նավասարդյան. «Ա1+»

Ապրիլ 17,2024 21:35

Հավանականությունը զրոյանում է, թե Ռուսաստանը կարող է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պահպանել իր ներկայությունը։ Եվ եթե հայերը չկան, այլևս ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի իմաստն էլ չկա։

Կարծում եմ՝ այդ կենտրոնն էլ կօտարվի, Թուրքիային այլևս դա պետք չէ, դա պետք էր ռուսների ներկայությունը հավասարակշռելու համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից ռուս խաղաղապահների հեռացման հարցին։

Բորիս Նավասարդյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին, Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու հնարավորությանը, դրան Ռուսաստանի հնարավոր բացասական արձագանքին։

Վերլուծաբանը գտնում է, որ կիսով չափ կրճատվել է 2013թ․սեպտեմբերի 3-ի կրկնությունը, քանի որ կրճատվել են այն գործոնները, որոնց պատճառով այդ օրը նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930