Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Միջազգային Քրէական Դատարանի հիմնադիր Դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօն․ «Հայրենիք»

Ապրիլ 20,2024 10:35

«Հայրենիք» – Ուրբաթ, Ապրիլ 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Միջազգային Քրէական Դատարանի հիմնադիր եւ անոր առաջին դատախազ (2003-2012) Դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ լայնօրէն անդրադառնալու Ազրպէյճան-Արցախ-Հայաստան վերջին տարիներու յարաբերութեանց, Արցախի դէմ Ազրպէյճանի 44-օրեայ պատերազմին, Արցախի շրջափակումին եւ անոր հետեւած Արցախի ժողովուրդի բռնագաղթին եւ Արցախի հայութեան դատը միջազգային օրէնքի լոյսին տակ Միջազգային Քրէական Դատարան ներկայացնելու կարելութիւններուն: Ներկայ էր նաեւ դատախազին ընկերացող Միջազգային Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեան:

Հանդիպումէն ետք, անոնք ճաշի հիւրը եղան Վեհափառ Հայրապետին: Յայտնենք, որ Դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ Անթիլիաս կը գտնուի Նորին Սրբութեան հրաւէրով եւ պիտի մասնակցի Արցախի նուիրուած համագումարի առաջին նիստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930