Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սուրբ Սարգիս վանական համալիր, ծանոթացել իրականացվող աշխատանքներին

Ապրիլ 20,2024 22:08

Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս վանական համալիր:

Վանական համալիրի ամբողջական վերականգնման աշխատանքներն իրականացվում են Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հովանավորությամբ և աջակցությամբ։ Նախագծի հեղինակներն են վերականգնող ճարտարապետներ Սամվել Այվազյանը և Ամիրան Բադիշյանը։ Առաջին փուլում կվերականգնվի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Նորին Սրբությունն իր այցի ընթացքում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:

Հայոց Հայրապետը նաև իր օրհնությունը բաշխեց նախագծի բարերարներին, ճարտարապետներին և շինարարներին՝ մաղթելով, որ աշխատանքները բարեհաջող ավարտին հասնեն, և նվիրական այս ուխտավայրն իր հրաշագործ զորությամբ  ամրացնի հույսն ու  հավատքը մեր ժողովրդի և պահապան ու օգնական լինի՝ հաղթահարելու ներկա ծանր փորձությունները։

Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Սուրբ Էջմիածնի  միաբաններ։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930