Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի Երկրապահի ղեկավարն իր վրա վերցրեց ոստիկանի դեր՝ նա պահանջում էր ճամփեն բացել․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Ապրիլ 21,2024 23:14

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ է տեղի ունեցել այսօր Բագրատաշենի ճամփին։

Ականատեսի վկայություն։

Նոյեմբերյանցի մի խումբ տղաներ ցերեկը փակեցին ճանապարհը։
Ճանաչելով նրանց, մենք` Մարտականի չորս տղերքով մասնակցեցին այդ գործին` որպես աջակցող և թիկունք, ոչ որպես կազմակերպիչ։
Ճամփեն փակելուց հետո տեղում հայտվում է Տավուշի Երկրապահի ղեկավարը իր խմբով։

Իր վրա վերցնելով ոստիկանի դեր՝ նա պահանջում էր ճամփեն բացել։ Մի քանի սադրանք փորձելուց հետո նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա։ Մարդիկ կանգնեցրեցին մեքենան։

Դրանից հետո ևս մի քանի սադրանք եղավ, կռիվների հրահրում։ Ավելի երկար հիմա չեմ կարող գրել։ Հավանաբար ինձ էլ կտանեն բաժին։ Հիմա մեքենան կանգնացրել են, ստուգում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930