Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյան. Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու

Ապրիլ 23,2024 09:38 Share
Աջակցեք aravot.am-ին

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը  տեսաուղերձ է հրապարակել, նշել, որ որպես զինվորական և ՀՀ քաղաքացի, ծանր է տանում Տավուշի մարզում կատարվող իրադարձությունները։ Ըստ Կարապետյանի, ոչ ոք Հայաստանի իշխանությունների հետ չի բանակցում, չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու։

«Մեր երկրի ղեկավարությունը ստորագրելու է կապիտուլյացիայի պայմանագիր հենց այս ամառ։ Ստիպելու են հանձնել ոչ միայն հողեր, այլև մեր հայրենակիցներին»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով, միավորման կոչերը չեն բերում ընդդիմության միավորման։ Շարժման հիման վրա կոորդինացիոն շտաբ են ստեղծելու՝ պայքար սկսելու վարչախմբի դեմ։

«Հակառակ դեպքում այս դավաճանությունը լինելու է ավելի ծանր և շարունակական», – նշել է Արշակ Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել