Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դեռ տաք ենք ու չենք զգացել, որ 21–րդ դարում էլ ենք ցեղասպանություն տեսել». Անդրանիկ Թևանյան

Ապրիլ 24,2024 14:07

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը

Մենք դեռ տաք ենք ու չենք զգացել, որ 21–րդ դարում էլ ենք ցեղասպանություն տեսել, այն էլ՝ պետության (թեկուզև՝ չճանաչված) առկայության պայմաններում։ Դա մեր մեծագույն ամոթն է։

Հիմա էլ նույն վտանգը կա արդեն ճանաչված պետության պայմաններում։ Խնդիրը, սակայն, դրսից չէ։ Կամ միայն դրսից չէ։

Թշնամին թշնամություն պետք է անի, դա կանխատեսելի է։ Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը, որպեսզի ապրիլի 24–ը վերջապես կարողանանք դարձնել Վերածննդի ու Հաղթանակի օր։ Թե չէ անընդհատ ցեղասպանության ենթարկվելը ոչ միայն ողբերգություն է, այլ նաև ամոթ ու խայտառակություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930